Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ "ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև այսօր ՝ գրեթե 30 տարի, չեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա չանեն։ Հիմա նրանք խելք են սովորեցնում, երբեմն էլ սպառնում։ Հարցնում են, թե արդյոք այնտեղ թուրք զինվորներ կան, արդյոք Թուրքիան այնտեղ զենք է ուղարկում։
Իրենք զենք են ուղարկում Սիրիայի հյուսիս։ Նայեք նրանց մտածողությանը, տրամաբանությանը։ Կարծես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է հաշվետվություն տա նրանց։ Օկուպացված հողերը պատկանում են Ադրբեջանին։ Չէ որ դուք բոլորդ ընդունել եք դա", - նշել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերում՝ APA-ն: Նա ընդսամին հերթական անգամ աջակցություն է հայտնել Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայում։