Արմինֆո. ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ կայքում, մասնավորապես, ասվում է:
"2020թ.սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում մարտական գործողություններ են բռնկվել, որոնց արդյունքում, ցավոք, տուժել են զինվորականներ և խաղաղ բնակիչներ:
Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Անհրաժեշտ է անհապաղ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին ՝ առանց նախապայմանների"։