Արմինֆո. Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:
<Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ բախումներով եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով ։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել երկխոսությունը>, - նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ընդ որում, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին համապատասխան բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։