Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է կամավորականների առաջին խմբի հետ: Այս մասին նա հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում ։
<Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:
Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ:
Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու:
Ի զե՛ն՝ հանուն Հայրենիքի ու արժանապատվության: Ամուր եղե՛ք, սիրելինե՛րս>,- գրել է նա։