Արմինֆո. Սեպտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն, ապաքինվել է ևս 175 հիվանդ։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 49072 դեպք, ապաքինվել է 43576 մարդ, մահացել է՝ 948-ը: Վերջին օրը հիվանդությունը 79 տարեկան մեկ հիվանդի կյանք է խլել, որն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան երկու դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 295-ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4253 հիվանդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 280366 թեստ (որոնցից 4289-ը ՝ վերջին մեկ օրվա ընթացքում):