Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի համաձայն' հիմնական հանրակրթության վկայական և միջնակարգ կրթության վկայական ստանալու համար վաղաժամկետ ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ:
Ավարտական փաստաթուղթ ստանալու համար աշակերտը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնի Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին, որտեղ նշված կլինի, թե ապագա շրջանավարտը քանի ՄՊՔ և ինչ առարկաներից ցանկանում հանձնել: Փաստաթղթերը պետք է տրամադրվեն մեկ անգամ բոլոր քննաշջանների համար, իսկ դրանց ընդունումն ավարտվում է քննությունն սկսելուց 10 աշխատանքային օր առաջ:
Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել ավագ դպրոց ՝ վճարովի հիմունքներով քննական առարկաների լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:
Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://escs.am/am/news/7196?fbclid=IwAR0eJfCX1lyjxc-70pSJRiKYZ84IQHRyiq73D6gk4ZGNfk1R67LSB90u70: