Արմինֆո. Հաճախ խորհրդարանականները կառավարությանը կոչ են անում չտուգանել այն քաղաքացիներին, ովքեր դիմակ չեն կրում, բայց ես երբեք չեմ լսել, որ պատգամավորները կոչ անեն քաղաքացիներին դիմակ կրել։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ իշխանություններն իրենց առջեւ խնդիր չեն դնում, պարզապես, տուգանել քաղաքացիներին։ "Հաճախ ես լսել եմ խոսակցություններ այն մասին, որ դիմակները շատ թանկ են, բայց չէ որ մենք բազմիցս նշել ենք, որ դիմակը կարելի է կարել նաև տնային պայմաններում։ Դա մեր քմահաճույքը չէ, նման միջոցը նվազեցնում է երկրում կորոնավիրուսի տարածման մակարդակը։ Այսօրվա դրությամբ Հայաստանն այն երկրներից է, որտեղ դիմակ չկրելու համար տուգանքը նվազագույն է։ Հայաստանի բնակիչների մեծ մասը դրական է գնահատում կառավարության հակահամաճարակային միջոցառումները", - ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը նաև նշել է, որ կան պատգամավորներ, որոնք խորհրդարանի ամբիոնից ելլլլլլլլույթ են ունենում առանց դիմակի։ "Պետք է առաջին հերթին, տուգանել այդ պատգամավորներին։ Վարակի դեմ պայքարի դիմակային մեթոդը շատ արդյունավետ է", - եզրափակել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Հայաստանում դիմակային ռեժիմի խախտման համար տուգանքը կազմում է
10.000 դրամ: