Արմինֆո.ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ 2020 թվականի ձմռանը Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմմաբ քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ՝ ապօրինի հարստացմանը։