Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 26-ի նիստում, հիմք ընդունելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից, մանդատը տվել է Ստեփան Ստեփանյանին:
ԿԸՀ այդ որոշումը կայացվել է ընտրողների ձայների համաձայն։ "Լուսավոր Հայաստան" խմբակցությունից Ստեփան Ստեփանյանը 4-րդ ընտրատարածքում հավաքել էր առավել թվով ձայներ։
Նշենք, որ օգոստոսի 14-ին Մանե Թանդիլյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ դադարեցնում է իր գործունեությունը կուսակցությունում եւ առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է պատգամավորական մանդատից: