Արմինֆո.Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած բնակիչները կստանան անհրաժեշտ օգնություն։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ քաղաքապետ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։