Արմինֆո.Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Էդգար Շաթիրյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս:
Նշենք, որ նախորդ տարի Շաթիրյանն ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Սակայն, երբ նրան չընտրեցին հանձնաժողովի նախագահ, Շաթիրյանը հրաժարական տվեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանին, սակայն վերջինս հրաժարվել էր: