Արմինֆո. Այսօր Բաքու ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է Բաքվի Turan գործակալությունը:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: Իլհամ Ալիեւը նշել է, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որի ընթացքում որոշակի հարցեր են բարձրացվել: Շոյգուի հետ Ալիևի հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ հիշատակված զրույցի ընթացքում Ալիեւը Պուտինի առջեւ հարցեր է բարձրացրել հուլիսի 12-16-ը սահմանին մարտական գործողությունների օրերին Հայաստանին 400 տոննա սպառազինության մատակարարումների վերաբերյալ: Նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ " հայկական սադրանքի նպատակը ՀԱՊԿ-ի ներգրավումն էր հայ-ադրբեջանական հակամարտությանը, իսկ Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների մատակարարման ինտենսիվությունը անհանգստություն եւ լուրջ հարցեր է առաջացնում ադրբեջանական հանրության շրջանում": Ալիևը նշել էր, որ այդ հարցը Պուտինին զանգելու գլխավոր պատճառն էր։