Arminfo.info



 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2020 13:31

Մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրացրել են դատավորի թեկնածուների նկատմամբ պահանջների խստացման անհրաժեշտության հարցը

Մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրացրել են դատավորի թեկնածուների նկատմամբ պահանջների խստացման անհրաժեշտության հարցը

Արմինֆո. Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրացրել են դատական համակարգում մի շարք բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության հարցը: Այս մասին ասվում է ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, որը ստորագրել են՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն։

 

<2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված կարևորագույն ակնկալիքներից է  նոր բովանդակության և որակի պետական կառավարման համակարգի կազմավորումը, ինչն անխուսափելիորեն պահանջում է հանրային ծառայողին ներկայացվող չափանիշների վերանայում և վերաիմաստավորում։

Այս հարցը ներկայում արդիական է դատական իշխանության ձևավորման ու կատարելագործման համատեքստում, քանզի վերջինիս նկատմամբ հանրային վստահությունը նախահեղափոխական ժամանակահատվածում, ինչպես և՝ ներկայում, խիստ ցածր է։ Դատարանների կոռումպացվածությունը, քաղաքական էլիտայի շահերին սպասարկումը, քրեաօլիգարխիկ խմբավորումներին չվնասելու ձգտումն այլևս անընդունելի են հետհեղափոխական Հայաստանում։ Այժմ օրակարգային է դատական համակարգը զտելու և մաքրելու քաղաքականության ամրագրումը և դրա անկախության իրավական ու փաստական երաշխիքների ապահովումը։

 

Դատական համակարգում բացահայտված խնդիրները լուծելու գործընթացում կարևորագույն դերակատարում ունի դատավորների բարեվարքության ստուգումը։ Այս գործառույթն իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ ԿԿՀ) կողմից՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի,  «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) և այլ իրավական ակտերի կարգավորումների համաձայն։ Բարեվարքության ստուգման նախատեսված շրջանակները ներառում են թեկնածուների կոռուպցիոն կենսակերպի և վարքագծի ուսումնասիրությունն ու հետազոտումը՝ ԿԿՀ-ին ընձեռված իրավական գործիքակազմի օգտագործմամբ։

 

Դատավորների թեկնածուների ընտրության գործընթացում պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, դատավորի կոչմանը և արդարադատության իրականացմանն առավելապես համապատասխանող թեկնածուների ընտրության գործում չափազանց կարևոր է թեկնածուների հավակնորդների մասնագիտական և բարեվարքության պահանջներով զտման ճիշտ փուլային հաջորդականության սահմանումը: Այս խնդիրը հատկապես ակնառու է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման կապակցությամբ ներկայումս հանրության շրջանում ծավալված բուռն քննարկումների ֆոնին։

 

Պետք է արձանագրել, որ տարբեր երկրներում թեկնածուների հավակնորդների ստուգման փուլային հաջորդականությունը տարբեր է, ինչը կարող է պայմանավորված լինել այդ երկրների դատական համակարգերում առկա խնդիրներով, հասարակության շրջանում դատավորի կերպարի նկատմամբ վստահությամբ, պետության նյութական հնարավորություններով և այլ հանգամանքներով։

 

Հայաստանում դատավորների նշանակման իրավական գործընթացն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխում, Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում։ Բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների և բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) անդամներից,  մյուս դատավորների նշանակման գործընթացն իրականացվում է Դատական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ հետևյալ փուլերով․ հայտի ներկայացում և ստուգում, գրավոր քննություն,

հարցազրույցի անցկացում։

 

Առաջին փուլում՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել ցանկացող անձը Դատական օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ է ներկայացնում հայտ և դրան կից փաստաթղթեր, որոնց շարքում՝ նաև ԲԴԽ-ի սահմանած ձևով համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, հավակնորդներին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք հանդիսացող և այլ տեղեկություններ ստանալու մասին, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ։ Դատական օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն՝ դատական դեպարտամենտը ստուգում է հայտի և կից փաստաթղթերի, բացառությամբ՝ բարեվարքության հարցաթերթիկի, լիարժեքությունն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը, այդ թվում՝ գրավոր հարցումների միջոցով։ 

 

Երկրորդ փուլում նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական գիտելիքների ստուգում՝ դատական դեպարտամենտի և ԲԴԽ կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների համար գրավոր քննություն կազմակերպելու և անցկացնելու միջոցով։

 

Երրորդ փուլում՝ Դատական օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետի համաձայն՝ Դատական դեպարտամենտը գրավոր քննության փուլը հաղթահարած դատավորի թեկնածուների միասնական ցուցակը՝ հարցազրույցի անցկացումը նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ԲԴԽ ներկայացնելու հետ միաժամանակ ԿԿՀ է ներկայացնում գրավոր քննության փուլը հաղթահարած թեկնածուների ցուցակում ներառված հավակնորդների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու համար։

 

Ինչպես երևում է օրենսդրական կարգավորումներից, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգումն իրականացվում է ընտրության գործընթացի վերջին փուլում՝ գրավոր քննությունը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների համար։ Փաստորեն՝ ընդհանուր իրավասության և մասնագիտական դատարանների պարագայում պետությունը ծախսում է հսկայական ռեսուրսներ թեկնածուների մասնագիտական գիտելիքները գրավոր քննության եղանակով ստուգելու համար, մինչդեռ հետո կարող է պարզվել, որ թեկնածուն ունի խնդիրներ բարեվարքության հետ։

 

Թեև ընտրության գործընթացը տարբեր է, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների և ԲԴԽ անդամների թեկնածուների պարագայում նրանց բարեվարքության ստուգումը ևս  նախատեսվում է ուշ փուլերում։ Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության 174-րդ, 213-րդ հոդվածների համաձայն, ինչպես նաև Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների և ԲԴԽ՝ դատավոր չհանդիսացող 5 անդամների ընտրությունն իրականացվում է Ազգային ժողովի միջոցով, իսկ թեկնածուներին առաջադրում են ՀՀ նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը ։ Այս թեկնածուները չեն անցնում գրավոր քննության փուլով, և նրանց բարեվարքության ստուգումը ԿԿՀ կողմից սկսվում է պաշտոնական առաջադրումից հետո՝ մինչև Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթացը։ ԲԴԽ՝ դատավոր հանդիսացող անդամներն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից դատական դեպարտամենտի կողմից կազմված՝ առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարանները ներկայացնող և ԲԴԽ անդամին ներկայացվող պահանջները բավարարող դատավորներից։ Վերջիններիս բարեվարքությունը ստուգվում է ԿԿՀ կողմից մինչև դատավորների  ընդհանուր ժողովի նիստը։ Այս դեպքում ևս պետք է արձանագրել, որ առավել նպատակահարմար է դատական դեպարտամենտի կողմից ԲԴԽ դատավոր հանդիսացող անդամի թեկնածուների ցուցակները կազմել ԿԿՀ կողմից բարեվարքության ստուգումից հետո, որի պարագայում նախապես կստուգվի թեկնածուների բարեվարքությունը, այնուհետ՝ կքննարկվի ԿԿՀ եզրակացությամբ բարձրացված հարցերը, ինչից հետո դատավորների ընդհանուր ժողովը ձեռնամուխ կլինի ընտրության գործընթացին։ Հատկապես ներկայումս առաջարկվող տարբերակը չափազանց կարևոր գործընթաց է, քանի որ ԲԴԽ դատավոր հանդիսացող անդամների թեկնածուների բարեվարքության ստուգումը նշանակում է ստուգել գործող դատավորների բարեվարքությունը։

 

Ի լրումն վերոնշյալ հանգամանքների պետք է նկատել, որ բարեվարքության ստուգման գործընթացում օրենսդրությունը ԿԿՀ-ին հնարավորություն չի տալիս թեկնածուներից ստանալ պարզաբանում՝ ինչպե՛ս գրավոր, այնպե՛ս էլ՝ առերես շփման միջոցով, ինչի արդյունքում ԿԿՀ եզրակացության ամբողջականությունն ու օբյեկտիվությունը համապարփակ ձևով չի ապահովվում։ Կարծում ենք, որ դա լրջագույն բաց է՝ հատկապես դատավորների պարագայում, քանի որ հենց բարեվարքության գործոնն ու դրա ընկալումն են հանրության շրջանում դատական իշխանության նկատմամբ վստահության ցածր աստիճանի հիմնական պատճառները։

 

Վերը նկարագրված խնդիրների հաղթահարման նպատակով առաջարկում ենք․ դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգումն իրականացնել փաստաթղթերի ստուգման փուլից հետո՝ որպես ներկայացվող պահանջներին համապատասխանության գործոն։ Դատական օրենսգրքի 98-րդ հոդվածում նշված հայտին կից փաստաթղթերը ստուգելու գործընթացին զուգահեռ հարկավոր է 13.1 կետով նախատեսված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն անմիջապես ուղարկել ԿԿՀ՝ խորհրդատվական եզրակացության համար։ Անհրաժեշտ է բարեվարքության ստուգման գործընթացը՝ ուղղորդող չափանիշների հստակեցմամբ նախատեսել թեկնածուների ներկայացվող պահանջների ստուգման առաջին փուլում, իսկ դրանց չբավարարելու դեպքում բացառել այդ թեկնածուների հավակնորդների մասնակցությունը հետագա գործընթացին․

 

ՀՀ սահմանադրական դատարանի և ԲԴԽ դեպքում նախատեսել մեխանիզմ՝ առաջադրող կառույցների կողմից մինչև առաջադրումը ստանալու  թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ եզրակացությունը։ Ցանկալի է, որ առաջադրման բոլոր գործընթացները լինեն մրցակցային՝ երաշխավորելու առավել մեծ թվով կոմպետենտ թեկնածուների բացահայտումը և նրանց թեկնածությունների դիտարկումը, իսկ ԿԿՀ բացասական եզրակացության պարագայում՝ փոխարինող թեկնածուների ցանկի առկայությունը․

 

ԿԿՀ մասին օրենքի 26.1 կետում կատարել լրացում, համաձայն որի՝ ԿԿՀ-ին ընձեռել ԲԴԽ անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգման գործընթացում վերջիններից պարզաբանումներ ստանալու իրավունք․

 

ՀՀ դատական համակարգում բոլոր դատավորների թեկնածուների, ԲԴԽ անդամների ընտրության գործընթացները դարձնել առավել թափանցիկ՝ թեկնածուների ցուցակների` հանրային առավել մեծ ընդգրկում ապահովող աղբյուրներով հրապարակման, գրավոր քննության և հարցազրույցների գործընթացներն ուղիղ հեռարձակելու եղանակով։

Դատավորների, ինչպես նաև հանրային մյուս ծառայողների բարեվարքության ստուգման գործընթացի կենսունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շտկել ոլորտի իրավակարգավորումներում առկա թերություններն ու բացթողումները՝ արդյունավետ իրավական գործիքակազմի ներդրմամբ և շարունակական կատարելագործմամբ։ Վերոնշյալի վերաբերյալ ուսումնասիրության և հետազոտության արդյունքում առաջիկայում կներկայացվեն առաջարկներ՝ ինչպես օրենսդրական փոփոխությունների, այնպես էլ չափորոշիչների հստակեցման և ներդրման վերաբերյալ։

 

Անհրաժեշտ է նաև արագացնել ԿԿՀ աշխատակազմի համալրման գործընթացը՝ երաշխավորելու տվյալ կառույցի կողմից իր վրա դրված ծավալուն լիազորությունների պատշաճ իրականացումը>,- նշված է հայտարարության մեջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալ
Ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ինԻնչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ին
Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի ՈւժըԾառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
Հանել Հանել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին Փաշինյանին սխալ զեկուցած ոչ կոմպետենտ գեներալի ուսադիրները. առաջարկել է Սամվել Բաբայանը
Հայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոսՀայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոս
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՔո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Պատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել ԲաբայանՊատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել Բաբայան
Վարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետությանՎարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետության
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալինՓաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Մոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել ԲաբայանՄոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել Բաբայան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Մայիսի վերջին Երեւանում կբացվի Մայիսի վերջին Երեւանում կբացվի "Եվրոպական կինոյի փառատոնը"
Վարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբՎարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ
Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունըԱզգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունը
Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».
ԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանինԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին
Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններԻշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններ
Արցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներինԱրցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներին
Հայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաները պետք է դրանք կառավարման հանձնեն միայն պրոֆիլային ընկերություններինՀայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաները պետք է դրանք կառավարման հանձնեն միայն պրոֆիլային ընկերություններին
Վրաստանի դեսպան. հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրումՎրաստանի դեսպան. հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում
Էրդողանը շարունակում է խոսել տարածաշրջանում Էրդողանը շարունակում է խոսել տարածաշրջանում "արդար խաղաղության" մասին
Երևանի բալետային փառատոնի շրջանակում հանդես կգան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի անվանի բալետային թատրոններըԵրևանի բալետային փառատոնի շրջանակում հանդես կգան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի անվանի բալետային թատրոնները
Հայաստանը վերահաստատել է հավատարմությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին իր հանձնառությանըՀայաստանը վերահաստատել է հավատարմությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին իր հանձնառությանը
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրըՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրաՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
Պատմական Հայաստանի ֆորպոստ, թե ինքնիշխան, անկախ պետություն  Փաշինյանի մոտ քննարկվել է ժողովրդագրական ռազմավարության նախագիծըՊատմական Հայաստանի ֆորպոստ, թե ինքնիշխան, անկախ պետություն  Փաշինյանի մոտ քննարկվել է ժողովրդագրական ռազմավարության նախագիծը
Արդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համարԱրդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համար
ԱԺ փոխխոսնակ. Հայաստան-Վրաստան հարաբերություններն ավելի ակտիվ են դառնում բոլոր մակարդակներումԱԺ փոխխոսնակ. Հայաստան-Վրաստան հարաբերություններն ավելի ակտիվ են դառնում բոլոր մակարդակներում
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Իրանի պաշտպանության նախարարին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբՍուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Իրանի պաշտպանության նախարարին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ից ներմուծված առաքանիում հայ իրավապահները հայտնաբերել են թմրամիջոցներ, որոնք ծրագրել էին վաճառել տելեգրամյան ալիքի միջոցովԱՄՆ-ից ներմուծված առաքանիում հայ իրավապահները հայտնաբերել են թմրամիջոցներ, որոնք ծրագրել էին վաճառել տելեգրամյան ալիքի միջոցով
Հայաստանի իշխանությունները ժողովրդից գաղտնի իրականացնում են պետական սահմանի ապօրինի սահմանազատում․Արման ԹաթոյանՀայաստանի իշխանությունները ժողովրդից գաղտնի իրականացնում են պետական սահմանի ապօրինի սահմանազատում․Արման Թաթոյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգությանն առնչվող իրավիճակըԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգությանն առնչվող իրավիճակը
Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովինԱրարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին
ԱԺ նախագահն ու ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագրեր են հղել իրանցի գործընկերներինԱԺ նախագահն ու ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագրեր են հղել իրանցի գործընկերներին
Հայաստանի փաստաբանները բողոքի ակցիաներ են սկսումՀայաստանի փաստաբանները բողոքի ակցիաներ են սկսում
Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տվել մտնել Կիրանց գյուղՏավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տվել մտնել Կիրանց գյուղ
"Նոր ուժ" կուսակցությունը պատրաստ է աջակցել "Տավուշը հանուն հայրենիքի"շարժմանը
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ ՄոհբերինԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբ
Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾԿիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ
ՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդինՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին
Մայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել ենՄայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի ԿիրանցՏավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակումԱրքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
Սանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինիՍանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինի
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ
Արքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցըԱրքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Թյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստըԹյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստը
Բողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքիցԲողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից
ԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճինԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն
ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացըԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը