Արմինֆո.2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանում եղել են հրահանգիչներ Թուրքիայից և Իսրայելից ։ Այս մասին օգոստոսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահը հայտարարել է, որ պատերազմից մի քանի օր առաջ Ադրբեջանում արդեն այլ երկրների մասնագետներ են եղել։ "Միանշանակ, տվյալ մասնագետներն Ադրբեջանում էին պատերազմի օրերին և դրանից առաջ։ Կան հաստատված տեղեկություններ այն մասին, որ այդ ժամանակ Ադրբեջանում եղել են թուրք եւ իսրայելցի հրահանգիչներ", - նկատել է Սարգսյանը։
Նա նշել է, որ այդպիսով ակնհայտ է դառնում, որ Թուրքիան կիսում է Ադրբեջանի նպատակները։ "Ինչպես հիշում եք, միակ պետությունը, որը չդատապարտեց 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները, Թուրքիան էր։ Սակայն հստակ ասել, թե արդյոք տվյալ հրահանգիչները մասնակցել են ադրբեջանական բանակի հարձակման պլանի մշակմանը ես չեմ կարող", - հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահը ։