Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ մանրամասներ է հայտնել 2016 թ.ապրիլին Մոսկվայում կնքված հրադադարի վերաբերյալ:
Մամուլի ասուլիսի ժամանակ երրորդ նախագահը հայտարարել է, որ այն ժամանակ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Սարգսյանին հայտնել է, որ իրեն զանգահարել է ռուս գործընկերն ու հայտնել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպել ու քննարկել զինադադարը։
Նրա խոսքով՝ Խաչատուրովն առաջարկել է հանդիպել Թբիլիսիում, սակայն ադրբեջանական կողմը նախընտրել է, որ հանդիպումը լինի Մոսկվայում:
<Առավելագույն խնդիրը պետք է լիներ պահանջել ադրբեջանցիներից վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին ադրբեջանցիները չեն համաձայնել՝այն փաստարկմամբ, որ այդքան կորուստներից հետո իրենք որևէ կերպ չեն կարող արդարացնել իրենց հետ վերադարձը դիրքեր։ Բայց մենք հասել ենք նվազագույնին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել, և 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ>,-ասել է Սարգսյանը։