Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2016 թվականին Գերմանիայում արած իր հայտարարությանը, թե հայ զինվորները կռվել են 80-ականների զենքով:
Մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է․ <Իմ ասածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանագամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինված լինելու վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը>։
Դրանից հետո Հայաստանի երրորդ նախագահը լրագրողներին առաջարկել է հստակեցնել, թե արդյոք աշխարհում կա բանակ, որտեղ չկա 80-ականների զենք։ <Նույնիսկ այսօր, ոչ միայն մեր Զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլև՝ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերի: Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ հրաձգային զենքերն 80-ականների են: Մեր բանակի ու նաև շատ բանակների սպառազինությունների մեջ այսօր էլ առկա են նույնիսկ 40-50-ականների զենքեր>,- ընդգծել է Սարգսյանը։