Արմինֆո.Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դարձել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այդ մասին որոշումը օգոստոսի 18-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Ղեկավարվելով" Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական",-ասված է կառավարության ղեկավարի որոշման մեջ, որը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը: