Արմինֆո.Նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Վարչապետը ճիշտ է համարում, որ կառավարության անդամներն ու մարզպետները բարձր աշխատավարձ են ստանում։ <Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, և դա նաև ժողովրդի պատիվն է:
Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն ու թալանով զբաղված չեն>,- ասել է Փաշինյանը ։ Վարչապետը նշել է, որ եթե ինչ-որ մեկը նախարարներից կամ մարզպետներից թալանի փորձ անի, խստորեն կպատժվի։
Նշենք, որ լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում պաշտոնյաների պարգևավճարների մասին։ Այս թեման հասարակական լայն արձագանք է գտնում՝ երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում։