Արմինֆո. Նախկին իշխանության վերադարձը Հայաստանում անհնար է, իսկ գործող իշխանությունը ձախողվել է։ Այդ մասին հայտարարել է ԼՀԿ ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նաև նշել է, որ այն մարդիկ, ովքեր ժողովրդին կոչ են անում զգոն լինել, քանի որ նախկին իշխանությունը կարող է վերադառնալ, ստախոս են։ Նրանք միայն մեկ բան են ուզում. որ նախկին իշխանությունը մնա քաղաքականության մեջ, ինչի հետևանքով բարձրանա գործող իշխանության վարկանիշը ։ "Նախկին իշխանության վերադարձը կտրականապես անհնար է, ոչ մի ձևաչափով ։ Իշխանությունից հեռացված քաղաքական ուժերն ամեն ինչ անում են քաղաքական դաշտում մնալու, գործոն լինելու համար ։ Եվ դա հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ գործող իշխանությունը մշտապես հիշեցնում է նախկին իշխանության մասին և պայքարում է "դեւերի" դեմ։ Նոր եւ նախկին իշխանությունների խոսքակռվից ժողովուրդը ոչինչ չի շահի, կլինի միայն դաժան պատերազմ "սեւերի" եւ "սպիտակների " միջեւ", - ընդգծել է Մարուքյանը։
Պատգամավորը նշել է, որ, բոլոր հարցումների համաձայն, նախկին իշխանության ներկայացուցիչները չունեն նույնիսկ մեկ տոկոս ձայն, այսպիսով՝ "գործոն" են միայն պայմանականորեն։
"Լուսավոր Հայաստան" կուսակցությունը, իր հերթին մտադիր է միավորվել բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ, որոնք կապված չեն ոչ նախկին, ոչ էլ գործող իշխանությունների հետ: Մենք դաշինք կստեղծենք, որն ընտրությունների ընթացքում նախընտրական մրցապայքարից դուրս կմղի նախկին և ներկա իշխանությունների ներկայացուցիչներին։ Նոր իշխանությունը չարդարացրեց ժողովրդի սպասումները, նախկինը ՝ նույնպես ։ Հետևաբար, պետք է ուշադրություն դարձնել նոր քաղաքական ուժերի վրա", - եզրափակել է Մարուքյանը ։