Արմինֆո. Սեփական իրավունքների համար պայքարից հրաժարվել Ջերմուկի բնակիչները, իմ կարծիքով, չեն պատրաստվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
<Ընդ որում, խիստ մտավախություններ ունեմ, որ այդ ցուցարարներին կարող են ուղղակի տրորել։ Մի քանի օր առաջ քաղաքացիներից մեկին ուղղակի տրորեցին, ընդ որում ՝ բառի բուն իմաստով ։ Իմ կանխատեսումներով ՝ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Ամուլսարի շուրջ, աստիճանաբար կհանգեցնի նրան, որ հենց բռնությունն է դառնալու այդ դիմակայության գլխավոր փաստարկը>, - ընդգծել է նա ։
Ըստ Ղուկասյանի դիտարկումների ՝ այս պահին ոստիկանները զսպված են գործում։ <Բայց պարզ է, որ ցանկացած պահի պատրաստ են այդ բռնությունը կատարելու և քաղաքացիներին տրորելու։ Մեր երկրում կան գյուղեր, որտեղ կատարվել են այդ բռնությունները՝ մարդկանց վրայով անցել, գնացել են>։
Իշխանության լռությունը և կառավարության կողմից ստեղծված իրավիճակի անտեսումը քաղաքագետը պայմանավորում է քաղաքական տեխնոլոգիայի կիրառմամբ, որի նպատակն է՝թույլ չտալ, որպեսզի այդ իրադարձությունների մասին տեղեկությունները մեծ տարածում ստանան։ <Այդպիսով՝ կառավարությունն իր վերաբերմունքն է ցուցաբերում, որ դա նշանակություն չունեցող, երկորդական, երրորդական խնդիր է։ Եվ քաղաքացիները զգացին, որ դա դիրքորոշում է։ Խնդիրը նրանում էր, որ կոմպետենտ պաշտոնյաներն արձագանքեին քաղաքացիների խնդիրներին և կարգավորեին ճգնաժամը։ Մենք տեսանք, որ կառավարությունը դա հետևողականորեն սրում է՝ դրան չանդրադառնալով, չարձագանքելով, թողնելով ինքնահոսի>,- ամփոփել է Ղուկասյանը։