Արմինֆո. Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը Կիեւից Երեւան հերթական չարթերային չվերթն է իրականացնելու։
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, չվերթը նախատեսվում է օգոստոսի 8-ին, ժամը 18:40-ին:
Վերոնշյալ չվերթով Հայաստան վերադարձող ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման: Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամներ (երեխա, ծնող, ամուսին) ունեցող օտարերկրյա քաղաքացիները՝ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի առկայության դեպքում։ Տոմսերը վաճառվում են SkyUp կայքում - https://skyup.aero/en/results: