Arminfo.info



 Շաբաթ, 1 Օգոստոսի 2020 17:03

Մնացականյանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել Հայաստանը չօգտագործել որպես «հարմար թշնամի»

Մնացականյանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել Հայաստանը չօգտագործել որպես «հարմար թշնամի»

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ հայկական կողմի աշխատանքի երեք հիմնական ուղղությունների մասին։  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկար» հաղորդաշարին հարցազրույցում, մասնավորապես, ասել է. «Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, և այս շրջանում մեզ համար ձևավորվել է երեք աշխատանքային ուղղություն։ Առաջին ուղղությունը վերաբերում է, ինչպես Դուք ասում եք, սուբստանտիվ հարցերին, որտեղ մենք հետապնդել ենք էական, կարևոր նպատակներ՝ ամրագրելու այն գերակայությունները, որոնք մեզ համար առաջնային են, և որոնց ճիշտ արտահայտումը հիմնական անհրաժեշտ բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջումներ կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը չի բերելու փոխզիջման։ Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ այս կարգավորման չբալանսավորված լուծում։ Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս և անվտանգություն։ Եվ այդ երկու բառը իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն՝ սուբստանցիա։ Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով։ Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանը այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը։ Այս երկուսն ունեն այդ խորքային, բովանդակային նաև մանրամասները, որոնց մասին մենք երկու տարի հետևողականորեն խոսել ենք և լսել ենք մյուս կողմին, թե ինչպես են նրանք ընկալում և ինչպես են պատրաստ մեզ հետ աշխատել այդ առումով։ 

 

Աշխատանքի երկրորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար եղել է այն միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար: Դա վերաբերել է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ միջավայրին, որը նպաստում է խաղաղությանը։ Այն հռետորաբանությունը, որը ձևավորվել է այս շրջանում, որը մենք շարունակաբար լսել ենք, բնավ, չի նպաստում այդ միջավայրին։ 

 

Հետևողականորեն լսվող այդ հռետորաբանությունը չի ազդում. սպառնալիքը ժխտված է, և չի ազդում: Եթե Հայաստանը և Արցախն օգտագործվում են որպես հարմար թշնամի ներքաղաքական հարցերի համար, դա լուծում չէ, դա միայն խորացնում է խնդիրը: Եվ այդ առումով է նշվում սպառնալիքի ժխտումը, հռետորաբանության փոփոխությունը և, ամենակարևորը, այնպիսի գործիքների ներդնումը, որոնք ապահովում են կայուն, տևական զինադադար, կայուն տևական իրավիճակ, որտեղ մենք բացառում ենք էսկալացիայի ռիսկերը: Այստեղ մենք ունենք քննարկելու շատ կոնկրետ հարցեր, առաջարկներ. հարցեր, որոնք վերաբերում են թե՛ մոնիտորինգային համակարգին, թե՛ հետաքննության այլ միջոցառումներին, թե՛ տեղում հրամանատարների ուղիղ գծի ապահովմանը, որոնք կոնկրետ առաջարկություններ են: Ոչ թե ուղղակի մոնիտորինգների թվի ավելացումը, այլ մոնիտորինգների տեղակայումը տեղում այնպես, որը հնարավորություն է տալիս վերահսկել խախտումները և իրավիճակը, որը կարող է բերել էսկալացիայի, այնպիսի հետաքննությունների մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն է տալիս դիտարկել իրավիճակը և բացահայտել ռիսկերի վտանգը, որը միտումնավոր բերում է էսկալացիայի: Ուղիղ գիծը, ուղիղ կապը թե՛ շփման գծով, թե՛ սահմանով նույնպես գործիք են, որը մեզ հնարավորություն է տալիս պահպանել խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ միջավայրը:

 

Եվ երրորդ հիմնական ուղղությունը, որը մեզ համար եղել է շատ էական, Արցախի մասնակցությունն է, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ. մի գործառույթ, որը չափազանց էական է: Դա բնավ ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղել է ձևաչափի ձևափոխում: Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ձևաչափը: Սա պրակտիկ խնդիր է, և մենք շատ պարզ բացատրել ենք, թե ինչու է դա պրակտիկ և անհրաժեշտ, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ի ցույց է դրել իր կարողությունը՝ կառավարելու, իր կյանքը կազմակերպելու սոցիալական, տնտեսական, քաղաքական, պաշտպանական տեսանկյունից, ունենալու իր կողմից ընտրված իշխանություններ, մասնակցելու միջազգային գործընթացներում: Բոլոր առումներով մի միավոր է, որին անմիջապես վերաբերում է խաղաղ գործընթացը, և իրենց իշխանությունները իրենց ժողովրդի կողմից օժտված են մանդատով ՝ ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Եվ իրենց չմասնակցելը բերում է մի իրավիճակի, երբ իրենց մոտ նվազում է խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացումը, և ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք չենք կարողանալու ապահովել լուրջ և իրական արդյունավետ առաջընթաց խաղաղ գործընթացում:

Հայաստանն իր գործառույթն իրականացնում է: Այդ առումով մենք շատ հետևողական աշխատել ենք Արցախի իշխանությունների հետ՝ ապահովելու համար շատ ավելի խորքային զգացում, թե ինչպես է կատարվում: Դուք տեսել եք, որ մենք ունենք տարբեր ձևաչափեր: Այսօր, ի դեպ, մենք հանդիպել ենք Արցախի ԱԳ նախարարի հետ, և նորից միասին գնահատել ենք իրավիճակը, աշխատել ենք միասին մեզ համար առաջնային բոլոր հարցերի շուրջ: Մենք ունենք Անվտանգության խորհուրդների աշխատանքի մեթոդը, մեր ղեկավարները՝ թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Արցախի նախագահը, միասին շատ ակտիվ աշխատում են, և մենք ունենք նաև բոլոր այն անհրաժեշտ միջոցները, որոնք ապահովում են մեր ընդհանուր անվտանգային համակարգը: Այս երկու տարիների ընթացքում հետևողական աշխատել ենք այս երեք ուղղություններով. այսինքն մեզ համար բովանդակային հարցերի շուրջ աշխատանքը ո՛չ սկսել է, ո՛չ պետք է սկսվի: Սա եղել է այս երկու տարվա ընթացքում շատ հետևողական աշխատանք՝ պարզ գիտակցելով, թե ինչ ենք անում և արտահայտելով դա շատ պարզ ձևով:

 

Պարբերաբար լինում են իրավիճակներ, երբ ականատես ենք լինում կա՛մ միտումնավոր, կա՛մ չգիտակցված ընկալումների բարդույթի՝ «ինչ է նշանակում սա, ինչ է նշանակում նա», բայց ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում հետևողականորեն արտահայտված այն ամենն այսօր ամփոփված է նաև Հանրապետության վարչապետի՝ կառավարության նիստին ունեցած իր ելույթում. յոթ կետերի մեջ ինչ-որ չափով ամփոփված է այն ամենը, ինչը մենք անում ենք: 

 

Իսկ ինչ վերաբերում է հուլիսի 12-ին, դրա ամենակարևոր պատգամը մեկն էր, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի և ուժի կիրառման փորձը որևէ դեպքում գործոն չեն, գործիք չեն, և որևէ ազդեցություն չունի, չի ունեցել և չի ունենալու: Հայաստանը և Արցախը շարունակում են մնալ բացարձակապես հավատարիմ խաղաղ գործընթացին, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, այլընտրանքը բերում է տարածաշրջանի համար չափազանց լուրջ հետևանքների: Մենք բավարար վստահություն ունենք՝ ասելու այդ ամենը, որովհետև մենք բավարար ներուժ ունենք՝ պաշտպանվելու, պաշտպանելու, որն արտահայտվեց նաև հուլիսի 12-ին»:

 

Խոսելով մաքսիմալիստական դիրքորոշումներից՝ Մնացականյանը նշել է. «Մինչ այժմ չենք լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ ազդակ, որևէ ձևակերպում, որևէ բառ, որն ի ցույց է դնում զգայունություն Արցախի և Հայաստանի առաջնահերթությունների հանդեպ։ Որևէ դիրքորոշում, որևէ քայլ, որն ի ցույց դնի, որ նրանք նույնպես պատրաստ են աշխատել դեպի փոխզիջում։ Եվ այդ առումով, եթե մենք ավելի ուշադիր լսենք իրենց դիրքորոշումները, դա մաքսիմալիզմ է, որը տեսնում է լուծումը միայն այնպես, ինչպես դա բավարար է բացառապես ադրբեջանական կողմին։ Դա չի աշխատելու, դա փոխզիջում չէ։ Իսկ ինչ վերաբերում է զիջման վրա հիմնված լուծման, ապա որևէ մեկը պատրաստ չէ նման ճանապարհով շարժվել»։ 

Անդրադառնալով մշտադիտարկման համակարգին՝ արտգործնախարարը, մասնավորապես, ասել է. «Մենք մշտադիտարկման հարցում ոչ թե խոսում ենք ուղղակի մոնիթորների թվի ավելացման մասին, այլ խոսում ենք շատ ավելի կիրառական ձևով մշտադիտարկման համակարգն աշխատեցնելու մասին, որպեսզի կարողանանք ունենալ ավելի իրական, գործուն մեխանիզմ, որը նվազեցնում է ռիսկերը, ինչպես մենք ենք ձևակերպում, որը լավագույնս կառավարում է զինադադարի կայունությունը, զինադադարի համակարգի ապահովումը: Նույնը վերաբերում է հետաքննություններին: Մենք դրանից ավել ենք ասում նաև, մենք խոսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է ունենալ նաև ուղիղ կապ տեղում, որպեսզի կարողանանք ոչ միտումնավոր իրավիճակներին լուծումներ տալ, դրանք վերահսկել: Մենք ունենք դրա փորձը՝ համապարփակ ձևով ապահովելու կայուն զինադադարը, ապահովելու ռիսկերի կայուն նվազ միջավայր: 

Եթե Ադրբեջանը ենթադրում է, որ դրանով մենք սառեցնում ենք իրավիճակը, ինչը մենք պարբերաբար լսում ենք իրենց կողմից, ապա դա ուղղակի անընդունելի է: Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք ունենալ առաջընթաց էսկալացիայի պայմաններում, դա բացառվում է: Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք սպառնալիքը, ուժի կիրառումը դիտարկել որպես գործոն խաղաղ գործընթացում, դա չի լինելու: Սա կարծես թե առավել քան հստակ է, հստակ արտահայտվել է և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ անմիջապես արդեն ռազմական առումներով»:

 

«Մեզ որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի է, անարդյունավետ է, և շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց մեզ օգտագործելու որպես հարմար թշնամի», -    ընդգծել է Մնացականյանը, հավելելով, սպասում է Ադրբեջանի նոր արտգործնախարարի հետ  հանդիպման:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Պապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասինՊապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինելԱրքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինել
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումԱկբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ
Տնտեսագետ. Տնտեսագետ. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման օրակարգը պետք է ներառի նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր
ՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներովՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներով
Քաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքիցՔաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքից
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է "Խաղաղության կորպուսի" կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Նախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունըՆախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունը
ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
Արարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույքԱրարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույք
«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքըԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքը
Իրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունըԻրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունը
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթԻրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթ
Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասինՆորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին
ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներինՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներին
Զախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում ենԶախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում են
ՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝   պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝  պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ
Պոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան էՊոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան է
Չափագիտության ազգային ինստիտուտՉափագիտության ազգային ինստիտուտ" ՓԲԸ նախկին ղեկավարները մեղադրվում են իրացման եւ փաստաթղթեր կեղծելու համար
Իրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերությունԻրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերություն
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքըԱդրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքը
Կառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենքԿառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենք
Հայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ ԱնանյանՀայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ Անանյան
ANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակովANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակով
Արման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ինԱրման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ին
Հայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններինՀայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններին
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալ
Ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ինԻնչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ին
Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի ՈւժըԾառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
Հանել Հանել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին Փաշինյանին սխալ զեկուցած ոչ կոմպետենտ գեներալի ուսադիրները. առաջարկել է Սամվել Բաբայանը
Հայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոսՀայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոս
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՔո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Պատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել ԲաբայանՊատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել Բաբայան
Վարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետությանՎարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետության
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալինՓաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Մոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել ԲաբայանՄոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել Բաբայան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Մայիսի վերջին Երեւանում կբացվի Մայիսի վերջին Երեւանում կբացվի "Եվրոպական կինոյի փառատոնը"
Վարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբՎարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ
Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունըԱզգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունը
Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».
ԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանինԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին
Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններԻշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններ
Արցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներինԱրցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներին
Հայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաները պետք է դրանք կառավարման հանձնեն միայն պրոֆիլային ընկերություններինՀայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաները պետք է դրանք կառավարման հանձնեն միայն պրոֆիլային ընկերություններին
Վրաստանի դեսպան. հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրումՎրաստանի դեսպան. հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում
Էրդողանը շարունակում է խոսել տարածաշրջանում Էրդողանը շարունակում է խոսել տարածաշրջանում "արդար խաղաղության" մասին
Երևանի բալետային փառատոնի շրջանակում հանդես կգան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի անվանի բալետային թատրոններըԵրևանի բալետային փառատոնի շրջանակում հանդես կգան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի անվանի բալետային թատրոնները
Հայաստանը վերահաստատել է հավատարմությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին իր հանձնառությանըՀայաստանը վերահաստատել է հավատարմությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին իր հանձնառությանը
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրըՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրաՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
Պատմական Հայաստանի ֆորպոստ, թե ինքնիշխան, անկախ պետություն  Փաշինյանի մոտ քննարկվել է ժողովրդագրական ռազմավարության նախագիծըՊատմական Հայաստանի ֆորպոստ, թե ինքնիշխան, անկախ պետություն  Փաշինյանի մոտ քննարկվել է ժողովրդագրական ռազմավարության նախագիծը
Արդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համարԱրդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համար
ԱԺ փոխխոսնակ. Հայաստան-Վրաստան հարաբերություններն ավելի ակտիվ են դառնում բոլոր մակարդակներումԱԺ փոխխոսնակ. Հայաստան-Վրաստան հարաբերություններն ավելի ակտիվ են դառնում բոլոր մակարդակներում
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը