Արմինֆո.Կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը:
Հիմնավորման համաձայն, սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից միայնակ է 74-ը: Սահմանված կարգով միայնակ կենսաթոշակառուներին՝ սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման գործընթացը կիրականացվի անկանխիկ եղանակով: Ըստ նախնական հաշվարկների՝ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ: Արդյունքում՝ կմեղմվի միայնակ թոշակառուների սոցիալական վիճակը, քանի որ վերջիններս տնտեսված այդ գումարը կկարողանա ծախսել կենսականորեն անհրաժեշտ այլ կարիքներ հոգալու համար