Արմինֆո. Հնարավոր է, որ սահմանների մասնակի շրջափակումը դրական դեր խաղար կորոնավրուսի տարածումը կանխելու գործում, սակայն դա տեղի չունեցավ։ Այս մասին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը նշել է, որ իրավիճակի պարադոքսն այն է, որ Բելառուսում, օրինակ, գրեթե ոչինչ չեն ձեռնարկել, համաճարակաբանական իրավիճակն այնտեղ շատ ավելի լավ է: Նա նշել է, որ բավականին հետաքրքիր են դիմակների դերի մասին իշխանությունների հակասական կարծիքները, ամեն դեպքում միանշանակ անընդունելի են ժողովրդին մեղադրելու փորձերը, որ նրանք դիմակ չեն կրում:
<Կառավարման արդյունավետությունը եւ գործնական քայլերը հիմնական գործոններն են, որոնք կարող էին ազդել կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Փաստն այն է, որ ի սկզբանե չեն ձեռնարկվել նախապատրաստական միջոցներ՝ կանխելու վարակի տարածումը։ Անհասկանալի է, թե ինչ նպատակով են իշխանությունները անընդհատ երկարացնում են րտակարգ դրության ռեժիմ՝ վարակի դեմ, թե՞ քաղաքական ընդդիմության դեմ պայքարելու համար>,- ընդգծել է Քոչարյանը:
Հայաստանի երկրորդ նախագահը նշել է, որ երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իր կառավարման տասը տարիներում։ <Այս ամենը նպաստում է հասարակության մեջ բացասական տրամադրությունների աճին։ Բացի այդ, նման քայլերը հանգեցնում են տնտեսական ցուցանիշների անկման, ինչը կարող է հանգեցնել ներքաղաքական ֆորսմաժորային իրավիճակների ։ Այդ պատճառով շատ գործընթացներ կախված են ուժեղ ընդդիմությունից, որը կարող է հիմնական ուղերձները հասցնել հասարակությանը, ինչպես նաեւ հասարակությունից, եւ թե ինչպես է նա պատրաստ դիմակայել մանիպուլյացիաներին>, - նկատել է Քոչարյանը ։
Նա ընդգծել է, որ իշխանությունները չեն կատարել իրենց խոստումները, եւ երկրում չկա տնտեսական թռիչք։ <Այս պայմաններում քաղաքական սրընթաց փոփոխությունները չեն բացառվում։ Ստեղծված պայմաններում քաղաքական իրավիճակը երկրում կարող է շատ կտրուկ փոխվել>, - եզրափակել է Քոչարյանը ։