Արմինֆո. Տարածաշրջանի ուժեղ պետությունները փորձում են ընդգծել իրենց դերը․ դա գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունք է։ Այս մասին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է, որ այսօր Թուրքիայի հավակնությունները զգալիորեն տարբերվում են 10-15 տարի առաջ Անկարայի հավակնություններից։ < Սա այն գործոնն է, որը մենք պետք է հաշվի առնենք: Սա շատ լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր հանդես են գալիս Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման օգտին, նրանց համար, ովքեր բողոքի ակցիաներ են անցկացնում Ռուսաստանի դեսպանատան առջեւ: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է գիտակցեն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար նման մոտեցումը>, - ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը ։
Քոչարյանը նշել է, որ ՆԱՏՕ - ի ամենամեծ բանակը թուրքական բանակն է, որն իր հնարավորություններով ամենահզորն է: Դրա համար էլ պետք է գիտակցել, ինչ հետևանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում ռազմական բազայով։