Արմինֆո. Հուլիսի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց տեղի է ունեցել բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիան: Ինչպես և նախօրեին, դրան մասնակցել են նաև նրանց ծնողները ։
Ցուցարարները նշել են, որ մտադիր են հայցադիմում ներկայացնել դատարան ։ Հիշեցնենք, որ խնդիրն առաջացել է այն պատճառով, որ այս տարի առաջնային նշանակություն է տրվել հայտում առաջինը նշված որոշակի մասնագիտությանը, ինչի հետևանքով բարձր միավորներ հավաքած որոշ դիմորդներ չեն կարողացել ընդունվել իրենց կողմից նշված ԲՈՒՀ։ Ցույցի մասնակիցները շարունակում են պնդել, որ իրենք պատշաճ կերպով տեղեկացված չեն եղել բուհ ընդունվելու համապատասխան հայտեր կազմելիս կատարված փոփոխությունների մասին: Բացի այդ, նրանց խոսքով, տեղի են ունեցել նաեւ իրավական այլ բացթողումներ, որոնք մանրամասն շարադրվելու են հայցադիմումի մեջ:
Ակցիայի մասնակիցները նաև տեղեկացրել են, որ իրենց կողմից քայլեր են ձեռնարկվում պատգամավորների հետ հանդիպման կազմակերպման ուղղությամբ ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: