Արմինֆո.«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 17․07․2020-27.07.2020թ.-ի ընթացքում կատարվել է շուրջ 313,230,000 ՀՀ դրամի նվիրաբերություն 55 երկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
<Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 17․07․2020թ․-ից սկսած հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է։
Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հիմնադրամի գործունեության նկատմամբ ունեցած Ձեր վստահության համար և ներկայացնել 17․07․2020-27.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 11։30-ի դրությամբ․
Շուրջ 313,230,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 29 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը.
Ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը. Շուրջ 55 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից>,- գրել է նա։