Արմինֆո. Թուրքիան և Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն կանցկացնեն։ Ինչպես APA-ին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, համատեղ զորավարժությանը մասնակցելու են անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանային կայանքները եւ ականանետերը, ինչպես նաեւ ռազմական ավիացիան եւ երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության միջոցները:
"Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան, տարեկան պլանի համաձայն, մեր երկրում տեղի կունենան ադրբեջանաթուրքական համատեղ լայնամասշտաբ մարտավարական եւ թռիչքային-մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ", - նշվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ծրագրի համաձայն ՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություն կանցկացի օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունը կանցկացվի հուլիսի 29 - ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Կյուրդամիրում եւ Եվլախում: