Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Ինչպես հաղորդում է Կրեմլը, մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Խիստ մտահոգություն է հայտնվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել է կողմերի կողմից հրադադարի ռեժիմի ապահովման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ միջնորդական գործողությունների պատրաստակամությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: