Արմինֆո.Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն առանձին հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ ՝ հայտարարելով, որ Թեհրանը կօգնի կողմերին լարվածության կարգավորման հարցում:
<Ադրբեջանական եւ հայկական ուժերի վերջին բախումներից հետո Իրանի ԱԳ նախարարն այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է լարվածության թուլացմանն աջակցելու Իրանի պատրաստակամության մասին՝ կողմերին զսպվածության կոչ անելով եւ խորհուրդ տալով բանակցություններ սկսել հակասությունների խաղաղ կարգավորման շուրջ>, - հայտնել են Իրանի ԱԳՆ-ից, հաղորդում է ԻՐՆԱ-ն:
Աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ ավելի վաղ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը սպառնում է երկու երկրների շահերին եւ տարածաշրջանում կայունությանը:
<Հարցի քաղաքական լուծումը՝ հաշվի առնելով կողմերի շահերը եւ նրանց տարածքային ամբողջականությունը, ճգնաժամի միակ լուծումն է>,- գրել է Վաեզին իր թվիթերյան էջում։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանը միշտ պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը։