Արմինֆո. Առաջին հերթին, մենք պետք է հիմնվենք այն տեղեկատվության վրա, որը տարածում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Օհանյանի տեղեկություններով՝ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը։ "Այս իրավիճակը կարող է կապված լինել բանակցային գործընթացի հետ, որը, Բաքվի կարծիքով, դանդաղ է ընթանում։ Կամ էլ սա միջազգային հանրության նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է, կամ այդ ամենը կապված է Ադրբեջանի ներքին խնդիրների հետ։ Բոլորին է հայտնի, որ այսօր նրանց մոտ մի շարք խնդիրներ են կուտակվել։ Նրանք ունեն տնտեսական խնդիրներ, ջրի հետ կապված խնդիրներ, ընկնում են նավթի գները, նկատվում է ընդդիմադիր տրամադրությունների աճ", - ընդգծել է նախկին նախարարը։
Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է նման գործողություններով ազդել մեր հասարակության վրա: "Սակայն ՀՀ զինված ուժերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրը ։ Սա լոկալ միջադեպ է, որին մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ։ Նման լոկալ հակամարտությունները միշտ էլ հետևանքներ են ունենում, բայց, ես կարծում եմ, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հիմքեր չկան։ Հայաստանի զինված ուժերը եւ Արցախի պաշտպանության բանակը պատրաստ են ցանկացած գործողության եւ ոչ միայն պաշտպանական, այլեւ կանխարգելիչ գործողությունների", - եզրափակել է պաշտպանության նախկին նախարարը: