Արմինֆո. Ըընդհանուր իրավասության դատարանը կրկին կքննարկի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ այս որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Նա նաեւ ընդգծել է, որ դատարանը փաստացի չի բավարարել Ծառուկյանի կալանավորման մասին դատախազության միջնորդությունը: "Գործը փոխանցվել է առաջին ատյանի դատարան լրացուցիչ քննության համար։ Բայց մանրամասներին մենք դեռ ծանոթ չենք, քանի որ դեռ չենք ստացել դատարանի եզրակացությունը", - եզրափակել է Մինասյանը։
Նշենք, որ դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մերժման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: