Արմինֆո. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:
Ճանապարհային ոստիկանություն հաղորդման համաձայն, այդ ճանապարհահատվածներն են. Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, ոնթե Մելքոնյան փողոց, Աճառյան փողոց, Դավիթ-Բեկի փողոց, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի պողոտա, Աշտարակի խճուղի:
Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ: