Արմինֆո. Հայաստանի իշխող <Իմ քայլը> խմբակցությունը մտադիր է փոփոխություններ նախաձեռնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որոնց համաձայն՝ նախատեսվում է կրկնակի ավելացնել տուգանքների չափը դիմակները չկրելու համար:
Օրինագծի համաձայն՝ բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ, փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ: Նույն արարքը կրկին կատարելու դեպքում տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
Նշենք, որ համաճարակի տարածման պատճառով իշխանությունները դիտարկում են արտակարգ դրության ռեժիմը չորրորդ անգամ երկարաձգելու հնարավորությունը ։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ամեն ինչ գնում է նրան, որ առաջիկայում արտակարգ դրության ռեժիմը առնվազն մեկ անգամ կերկարաձգվի։ <Ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ մենք չենք կարող այլ կերպ վարվել>, - ասել է Նիկոլ Փաշինյանը: