Arminfo.info



 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020 18:11

Առողջապահության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին

Առողջապահության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին

Արմինֆո. Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները:

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հակահամաճարակային միջոցառումների շրջանակում մշակվել և գործադրվել է համաճարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու պլան: Ապահովվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների, կազմակերպությունների համաճարակաբանական հետազոտություն: Կազմակերպություններում մեթոդագործնական օգնություն է ցուցաբերվել հակահամաճարակային ռեժիմի ապահովման և լիարժեք գործադրման ուղղությամբ: Սահմանվել է համաճարակաբանական կապերի բացահայտում և հետագա 14-օրյա բժշկական հսկողություն Հայաստանի տարածք մուտք գործած (ցամաքային, երկաթուղային և օդային ճանապարհով) անձանց նկատմամբ: Մշակվել և ներդրվել է կորոնավիրուսային հիվանդության համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերով մուտք գործած անձանց և ախտորոշված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հետ շփված անձանց, ինչպես նաև ախտորոշումը հաստատված անախտանիշ կամ ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող անձանց հատուկ կարանտինային վայրերում շարունակական համաճարակաբանական դիտարկման ուղեցույցը: Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձինք մեկուսացվել են կարանտինային վայրերում՝ ապահովելով նրանց առողջական վիճակի հսկողության, լաբորատոր հետազոտությունների համար՝ նմուշառման, տվյալների բազայի վարման և հակահամաճարակային միջոցառումների իրականացում՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն: Կարանտինի ընթացքում (փետրվար-մայիս) մեկուսացվել և հսկողության է վերցվել 9225 քաղաքացի, որոնցից 32,8%-ում (3032) հայտնաբերվել են դրական դեպքեր: Թվով 30 կարանտինային վայրում աշխատանքները կազմակերպվել են բուժաշխատողների և կամավորների (շուրջ 400 անձ) ներգրավմամբ: Ինքնամեկուսացման դեպքում` կատարվել է առողջական վիճակի դիտարկում, անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային ազգային միասնական համակարգ և տրամադրում պարետատուն՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար: Հուլիսի 5-ի դրությամբ ինքնամեկուսացվել է ընդհանուր առմամբ 83500 քաղաքացի: Կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդների և մեկուսացված անձանց շրջանում իրականացվում են լաբորատոր հետազոտություններ: Հուլիսի 6-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 123815 լաբորատոր հետազոտություն: Հզորացվել են լաբորատոր կարողությունները՝ վերապրոֆիլավորում, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում նոր ՊՇՌ լաբորատորիաների ստեղծում՝ այս ամենի արդյունքում ապահովելով օրական 2000-ից ավելի նմուշի հետազոտության հնարավորություն` սկզբնական շրջանում կատարվող 300-ի փոխարեն: Բժշկական կազմակերպություններում ապահովվել է վարակի հսկողության (մեծ հոսքերի ժամանակ) և հակահամաճարակային ռեժիմի պահպանման գործընթացի համակարգումը: Մարտից ձևավորվել է 24/7 ռեժիմով գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն» և հունիսի 18-ի դրությամբ սպասարկվել է 83092 քաղաքացու զանգ: Նույն ժամանակահատվածում առողջապահության նախարարության թեժ գիծ ստացվել է 49196 զանգ:

 

Վերապրոֆիլավորվել և կորոնավիրուսային հիվանդությամբ են զբաղվում շուրջ 19 բժշկական հաստատություններ. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատան մասնաճյուղը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Կապանի բժշկական կենտրոնը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում «Մեդլայն-կլինիկ» ԲԿ-ն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման կենտրոն), «Դիլիջան» բժշկական կենտրոնը, Սպիտակի բժշկական կենտրոնը, Վեդու բժշկական կենտրոնը, Մարտունու բժշկական կենտրոնը. բաժանմունքներ են առանձնացվել` «Էրեբունի», «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններում, Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, «Արաբկիր» բժշկական համալիրում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրում (նորածինների և շտապ վիրաբուժական միջամտության կարիք ունեցող երեխաների բուժում), «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում (երեխաների ախտորոշման և տեղափոխման կենտրոն): Այսպիսով` ծավալվել է 2612 մահճակալ, որից 287-ը վերակենդանացման բաժանմունքներում:


Մշակվել և ներդրվել են կորոնավիրուսային հիվանդության նմուշառման, բուժման, դուրսգրման վերաբերյալ ուցեցույցներ և հրամաններ: Հաստատվել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը», համաձայն որի կորոնավիրուսային հիվանդության անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփում ունեցող անձանց բժշկական հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից: Հուլիսի 6-ի դրությամբ 9086 պացիենտ գտնվում է վերջիններիս հսկողության տակ:


Կանոնակարգվել է «Շտապօգն'ության» ծառայության մեքենաների միջոցով (ներառյալ` վարորդ) շրջիկ բրիգադներով COVID-2019-ի կասկածով պացիենտների նմուշառման իրականացումը և տեղափոխումը:
Բժշկական անձնակազմն ապահվվել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով (դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոց): Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնաշենքում մեկնարկել են վերանորոգման շինարարական աշխատանքներ: Կորոնավիրուսային վարակ և ինֆեկցիոն հիվանդություններից մահացած անձանց դիահերձում կատարելու նպատակով մասնաշենքը վերազինվում է:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլը, ինչպես նաև կառուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի նոր մասնաշենք:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է գինեկոլոգիական սեղանով, դոպպլեր սարքավորումներով, ծննդալուծման համար անհրաժեշտ գործիքներով և պարագաներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում ընթանում են սարքավորումների հագեցման աշխատանանքեր` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսել են շինարարական աշխատանքներ` 50 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար: Միաժամանակ, ԲԿ-ի առաջին հարկում նախատեսվում է ծավալել նոր ընդունարանային մաս, որտեղ իրականացվելու է պացիենտների տեսակավորումը ըստ ծանրության աստիճանների: «Էրեբունի» բժշակական կետնտրոնում ընթանում է շինարարական աշխատանքներ` 40 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար: Միքայելյան համալսարանական հիվանդանոցում ընդհանում են աշխատանքներ` 140 մահճակալային ֆոնդ ծավալելու համար, որից 40-ը վերակենդանացման համար: «Արաբկիր» բժշկական համալիրում 14 օրում կառուցվել է հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Մեկուսարանն ունի 8 հիվանդասենյակ և 16 մահճակալ:
 

Սահմանվել է ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունների (ըստ զոնաների) և COVID-19-ով պայմանավորված կոնտակտավորների շարունակական հսկողություն իրականացնող բժիշկների ցանկը և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողության ընթացակարգը: Մարտից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ բուժանձնակազմի համար: Հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրոսային հիվանդության վերաբերյալ դասընթացներին մասնակցել է 5680 բուժաշխատող և վարչական աշխատող: Անցկացվել են նեղ մասնագիտական տեղական և միջազգային վեբինարների 20 քննարկում` նոր կորոնավիրուսային վարակի թեմայով, որին մասնակցել է 2270 բուժաշխատող: Բուժաշխատողների համար կորոնավիրուսային հիվանդության բուժման մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով ստեղծվել և գործարկվել է առցանց բժշկական կոնսիլիումի հարթակ: Ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, որի հիման վրա հավաքագրվել է շուրջ 4500 հայտ, որից 1600-ը բուժանձնակազմ (բժիշկ, բուժքույր, մայրապետ, օրդինատոր, ուսանող) մնացածը եղել են այլ մասնագիտությամբ։ Բուժհաստատությունների կողմից ներկայացված հայտերի համաձայն շուրջ 600 կամավոր ներգրավվել են աշխատանքներում: Մշակվել և ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 806-Ն որոշմամբ հաստատվել է «Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավման թույլտվության կարգն ու պայմանները:

 

Հուլիսի 6-ի դրությամբ արտերկրից Հայաստան է ժամանել 46 մասնագետ, որից 1-ը Գերմանիայից, 18-ը` Ֆրանսիայից, 5-ը` Ռուսաստանից, 11-ը` Լիտվայից և ևս 11 բուժաշխատող` Իտալիայից: Ժամանողները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, ինտենսիվ թերապիայի մասնագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, բուժքույրեր են: Հուլիսի 6-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությունից բուժված 16302 պացիենտ, հաստատված բոլոր դեպքերից մահավությունը կազմում է 1.7 %: Հուլիսի 5-ի դրությամբ բուժում ստացող պացիենտներից 516-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ 128-ը` ծայրահեղ ծանր:

 

Ձեռք է բերվել և բաշխվել է 159 արհեստական օդափոխության սարք: Մինչև սեպտեմբերի վերջ  կմատակարարվի ևս 30 ԹԱՕ սարք:✅Ձեռք է բերվել և բաշխվել է շուրջ 830 թթվածնի շարժական ապարատներ: Ձեռք են բերվել և COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպություններին բաշխվել են անհատական պաշտպանիչ պարագաներ: Պաշտպանիչ արտահագուստ` 172500, պաշտպանիչ դիմակ` 327000, բժշկական դիմակ` 440000, պաշտպանիչ ակնոց` 32000, խալաթ` 102000 հատ: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերել հավելյալ 5 շտապօգնության մեքենա, ինչպես նաև 6 ամենագնաց։ Բացի այդ, համակարգի կարիքների համար նախատեսվում է ձեռք բերել 20 շտապօգնության ավտոմեքենա: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալին տրամադրվել է մեկական ուլտրաձայնային հետազոտման սարք: Մինչև հուլիս ամսվա վերջ մեկական ուլտրաձայնային հետազոտման սարքեր տրամադրվելու են «Դիլիջան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին, Մարտունու ԲԿ-ին, Վեդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ին և Սպիտակի ԲԿ-ին: Բժշկական հաստատություններին բաշխվել են 235 հատ պացիենտի մոնիտորներ և 6 ԷՍԳ սարքեր։ Ձեռք են բերվել և բաշխվել են շուրջ 1500 պուլսօքսիմետրներ, շուրջ 20 լարինգոսկոպ, շուրջ 150 ավտոմատ ներարկիչներ, շուրջ 600 թթվածնի ծավալաչափեր` խոնավացուցիչով։
✅ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին տրամադրվել է մեկական շարժական թվային ռենտգեն սարք, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին թվով 2 շարժական թվային ռենտգեն սարք: Մարզային վերապրոֆիլավորված հիվանդանոցների համար ձեռք են բերվել և 4 շարժական թվային ռենտգեն սարքեր բաշխվել են Սպիտակի, Վեդու, Մարտունու և Դիլիջանի «Իրվինգ» ԲԿ-ներին: Բացի այդ, նախատեսվում է ձեռք բերել լրացուցիչ 2 ունիվերսալ ռենտգեն սարք:  Իրականացվել է COVID-19-ի համար անհրաժեշտ սարքավորումների հավաքագրում մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններից՝ դրանք հիվանդության վարման գործընթացում ներգրավված՝ ընտրված բժշկական կենտրոններին տրամադրելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, 31 անուն շուրջ 1000 միավոր բժշկական սարքավորումներով և պարագաներով համալրվել է 5 վերակազմավորված հիվանդանոցների նյութատեխնիկական բազան: Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ ձեռք է բերվել և բաշխվել ինթեսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում օգտագործվելու համար անհրաժեշտ հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, ցավազրկողներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, անզայացնող, սեդատիվ, հակաալերգիկ և անաֆիլակսիյաի, սիրտ-անոթային համակարգի, միզամուղներ, հակագերճնշումային, հակախողային, անզգայացնող, սրտխարնոցի և արյան մակարդելիությունը կարգավորող դեղեր: Ձեռք են բերվել հակավիրուսային դեղեր` Հիդրոքսիքլորոքվին 200 մգ, Լոպինավիր-Ռիտոնավիր (Ալուվյա), Տոնսիլիզումաբ (ակտեմրա) 200մգ, 80մգ,, որոնք տրամադրվել են վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին: Կորոնավիրուսով պայմանավորված երեխաների մոտ կավասակի հիվանդությունը կանխելու և բուժելու նպատակով կազմակերպվել է Օգտագամ դեղի ձեռքբերումը, որը տրամադրվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:
✅«Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի հաստատումից հետո ձեռք են բերվել դեղեր, որոնք ընդգրկված են վերոհիշյալ ուղեցույցում և տրամադրվել ք. Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին: Ինչպես նաև ձեռք է բերվել «Ռեմդեսեվիր» դեղը, որը կմատակարավի մինչև սույն թվականի հուլիսի 15 և «Ավիգան» (ֆավիպավիր), որը արդեն ստացվել է որպես մարդասիրական օգնություն:

 

Մշակվել են ժամանակավորապես չսահմանափակված տնտեսական գործունեությունների ծավալման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում, շինարարական հրապարակներում, առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, մարմնամարզական օբյեկտներում, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ոլորտում, բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում, նախադպրոցական կրթության հաստատություններում, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում: Մշակվել և հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված լաբորատոր պայմաններում կենսանվտանգության /կենսապահովության և բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի ու դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցները: Մշակվել են ծերանոցներում, մանկատներում, հոգեբուժական հիմնարկներում, կալանավայրերում ու զորամասերում հիվանդության կանխարգելման սկզբունքները, որի հիման վրա մարտի սկզբից արգելվել են տեսակցությունները: Նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ բուժաշխատողների և հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, անվտանգ և արդյունավետ պայքարելու համար մշակվել կամ թարգմանվել ու տեղայնացվել է իրազեկման 57 պաստառ, թարգմանվել և պատրաստվել է 22 սոցիալական հոլովակ, ինչպես նաև պատրաստվել են տեսադասընթացներ նոր կորնավիրուսային վարակի վերաբերյալ: Առողջապահության նախարարության պատվերով պատրաստվել և հեռարձակվել է 7 հեռուստահաղորդում, 8 սոցիալական հոլովակ: Թեմայի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով կազմակերպվել է 225 հարցազրույց, պատրաստվել և տարածվել է 133 մամուլի հաղորդագրություն:
✅Տպագրվել և 3 ամիս տևողությամբ 60 բիլլբորդի վրա տեղադրվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված խորհուրդները: Սոցիալական գովազդ է տեղադրվել կանգառներում՝ 29 կողմ սքրոլլերային, 59 կողմ պոստերային (ստասիկ) ՝ 3 ամիս տևողությամբ:

 

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցության արդյունքում ստացվել է զգալի օժանդակություն, այդ թվում՝ սարքերի, ախտորոշիչ թեստերի, դիմակների և պարագաների տրամադրման, ինչպես նաև մասնագիտացված թիմեր ուղարկելու միջոցով: Որպես նվիրատվություն ստացված թեստերի ընդհանուր թիվն է 61152: Տեղեկությունների, գիտելիքների ու փորձի փոխանակում և համագործակցություն է իրականացվում հարևան երկրների՝ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Ռուսատանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կորեայի, Շվեդիայի, Չինաստանի մեր գործընկերների ու դիվանագիտական օղակների, Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Պարբերաբար խորհրդակցություններ և տեսակոնֆերանսներ են կազմակերպվում ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցների, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարությունների հետ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով