Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է, որ 105 տարեկան հասակում կյանքից հեռացել է Նուրհան Յուսուփովիչը
«Մարտի 6-ին այցելեցինք 105-ամյա Նուրհան Յոսուփովիչին, և անձամբ նրան հանձնեցի ՀՀ քաղաքացու անձնագիր։ ՀՀ քաղաքացիություն ունենալը պարոն Նուրհանի երազանքն էր։ Այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է։ Ցավակցում եմ հարազատներին, մաղթում տոկունություն։ Աստված լուսավորի պարոն Նուրհանի հոգին»,- նախօրեին գրել է վարչապետը:
Նուրհան Յուսուփովիչը ծնվել է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում։ Սկզբում նրանք ընտանիքի հետ ապրել են Ստամբուլում, այնուհետև տեղափոխվել Անկարա ։ Հայրը առեւտրական էր, գլխարկներ էր ստեղծում, որոնց համար գործվածքներ էր բերում Իտալիայից։ Նուրհան Յուսուփովիչը որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը։ Շուտով տեղափոխվել է Իտալիա, որտեղ էլ ապրում էր։ Նա Իտալիայի քաղաքացի էր եւ Հայաստան էր տեղափոխվել մի քանի ամիս առաջ ։