Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու Վերաքննիչ քրաեկան դատարանի որոշումը։
Ըստ գերատեսչության ՝ այս պահին աշխատանքներ են տարվում դատական որոշումը բողոքարկելու ուղղությամբ ։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008թ.մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ ։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերջինիս պաշտպանների միջնորդությունը: Դատարանի որոշման համաձայն,՝ Քոչարյանն ազատ է արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց: