Արմինֆո. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին: DataLex դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ որոշում է կայացվել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի 3 մլն դրամի չափով գույքի և դրամական միջոցների վրա։
Հիշեցնենք, որ Ամիրյանը Գալստյանի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ հափշտակելու մասին։ Այսպես, Կաննի կինոփառատոնին Հայաստանի պատվիրակության մասնակցության ծախսերը վճարելու պատրվակով նա "Տատիկիս գանգուրները" ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից պահանջել և ստացել է 6.800.000 դրամ։ Գալստյանը տուժող է ճանաչվել, մինչդեռ, Ամիրյանը հերքում է առաջադրված բոլոր մեղադրանքները։