Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրապարակել է ՀՀ-ում արտադրված 82 մմ տրամաչափի ականանետերի լուսանկարը: Հրապարակմանը կից նախարարը գրել է. «Հպարտությամբ արտադրված է Հայաստանում»:
Հիշեցնենք, որ 2020 թվականին ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ երկրի թվայնացմանն ուղղված հիմնական միջոցառումների իրականացմանը պետական բյուջեից ուղղվել է 12,5 մլրդ դրամ։ Ընդ որում, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար ծախսերը կավելանան 122 տոկոսով, կազմելով 6,3 մլրդ դրամ, որոնց մի մասն ուղղորդվելու է գիտատեխնիկական եւ կոնստրուկտորական հետազոտությունների անցկացմանը, իսկ մյուս մասը ՝ արտադրական հնարավորությունների զարգացմանը ՝ հաշվի առնելով պաշտպանական գերատեսչության պահանջները եւ պատրաստի արտադրանքի մուտքը միջազգային շուկաներ:-