Արմինֆո. Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի մոտ հաստատվել է COVID-19-ը, այս պահին վարակված եւ ապաքինման փուլում են նաեւ համալիրի մի շարք աշխատակիցներ։
Տնօրենն այժմ մեկուսացված է, այս պահին որեւէ բարդություն չկա, անախտանիշ է։ 3 ամսվա ընթացքում 1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ հաստատվել է COVID-19-ով վարակման 90 դեպք։ Նրանց մեջ են մտնում 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից եւ 7 կլինիկական օրդինատոր։ Աշխատակիցներից 81-ը կազդուրվել են եւ արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ նրանցից 9-ը դեռ ապաքինման փուլում է: