Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է հանցագործության կատարման համար իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի երկրորդ միջնորդության վերաբերյալ եզրափակիչ ելույթից:
Ինչպես հունիսի 16-ին հաղորդել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ինքը կապ է հաստատել Ազգային անվտանգության ծառայության ղեկավարության հետ, ուր Ծառուկյանը գնացել է՝ չսպասելով խորհրդարանում վերջնական քվեարկության արդյունքներին: ԱԱԾ-ից, ըստ ԱԺ նախագահի, հաղորդել են, որ օլիգարխը հրաժարվել է գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության վերաբերյալ եզրափակիչ ելույթից:
Իր ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցներն ուղղված են անարգել հետաքննության անցկացմանը: Քրեական գործն ամբողջ ծավալով կիրականացվի առավելագույն թափանցիկության ապահովմամբ, եւ բոլորը կտեղեկացվեն գործի արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովը բավարարել էր գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը՝ '"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդին քրեական հետապնդման նպատակով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: 132 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր։ Նրանք բոլորն էլ կողմ են քվեարկել գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության բավարարմանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին զանգվածաբար կաշառելու համար։