Արմինֆո. Շատ դժվար է թակարդն ընկնել և փորձել քաղաքականացնել իրավական գործընթացը։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեղադրում են շատ լուրջ հանցագործության մեջ։ "Ես առաջարկում եմ բաժանել քաղաքական և իրավական ոլորտները։ Ես իմ տեսակետն ունեմ այս հարցի վերաբերյալ, բայց ես չեմ հնչեցնի այն, քանի որ իմ նման հայտարարությունը կարող է սխալ հասկացվել ", - ընդգծել է Միրզոյանը։
Սակայն, խոսնակը նշել է, որ պետք է վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը։ "Շատ հեշտ է հայտարարել կառավարության փոփոխության անհրաժեշտության մասին այն դեպքում, երբ դու գիտես, որ քո նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, և, հնարավոր է, դու շուտով պատասխանատվություն կրես որոշ արարքների համար ։ Այո, մեզ համար տհաճ է լսել, որ ինչ-որ մեկը պահանջում է կառավարության հրաժարականը։ Բայց մենք պայքարել ենք, որ այդ իրավունքը ունենան երկրի բոլոր քաղաքացիները։ Եվ մենք ուրախ ենք, որ այսօր քաղաքական ուժի ղեկավարը կարող է նման հայտարարությամբ հանդես գալ", - ընդգծել է Միրզոյանը։
Նա նաև ընդգծել է, որ մարդու սոցիալական վիճակը նրան չի ազատում պատասխանատվությունից։ <Շատ գովելի է այն, որ մարդը բացում է աշխատատեղեր ու մարդկանց հնարավորություն է տալիս գումար վաստակել. Բայց դա չի նշանակում, որ մարդը պետք է հետո շանտաժի ենթարկի մյուսներին, թե՝ կփակի այդ աշխատատեղերը ։ Սակայն, ես հույս ունեմ, որ հետաքննությունը կպարզի, որ Գագիկ Ծառուկյանը մեղավոր չէ իրեն առաջադրված մեղադրանքների համար։ Եվ մենք շատ ուրախ կլինենք դրա համար։ Բայց, եթե պարզվի, որ Ծառուկյանը մեղավոր է, ապա նա, ինչպես ցանկացած այլ մարդ, պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար", - եզրափակել է ԱԺ նախագահը։