Արմինֆո. Հայաստանն արտակարգ դրության ռեժիմից կարող է դուրս գալ միայն երկու դեպքում։ Դա զանգվածային պատվաստման համար պատվաստանյութի ստեղծումն է, կամ, երկրորդը, երբ հակահամաճարակային միջոցառումների պահպանման արդյունքում հիվանդացածների թիվը օրական չի գերազանցի հարյուրը։
Այդ մասին այսօր ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ երրորդ տարբերակ չկա։ "Ես մեծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կհաղթահարենք այս մարտահրավերը եւ կկարողանանք չեղարկել արտակարգ դրությունը", - ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի միջազգային հանրությանը՝ ստեղծելու պատվաստանյութ, եւ կոչ է արել քաղաքացիներին ցուցաբերել գիտակցություն.