Արմինֆո. Եթե ոստիկանության աշխատակիցներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, դա անթույլատրելի է։ Այդ մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ լինում են իրավիճակներ, երբ ոստիկանությունն լիովին իրավունք ունի ուժ կիրառելու։ "Եթե քաղաքացին, պարզապես, դիմակ չի կրում, համաձայն եմ, չի կարելի նրա նկատմամբ ուժ կիրառել։ Բայց եթե այս իրավիճակում տեղի է ունենում իրադարձությունների այլ զարգացում, ապա երբեմն ոստիկանության աշխատակիցները ստիպված են լինում ուժ կիրառել", - ընդգծել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների անցկացմանը, վարչապետը նշել է. "Խնդիրն այն է, որ մարդիկ կարող են չպահել սոցիալական հեռավորությունը, և նրանց բերման կենթարկեն: Այդ դեպքում կստացվի, որ մենք խախտում ենք հավաքների ազատության մասին օրենքը",- հայտարարել է Փաշինյանը: