Արմինֆո. Հայաստանի տեղեկատվական դաշտում կան մի շարք էական խնդիրներ, որոնք վերջնականապես կարելի է լուծել միայն օրենսդրական ճանապարհով ։ Այս մասին հունիսի 12-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
<Կարծում եմ, որ, օրինակ, սոցցանցերում ապատեղեկատվությունը վերջնականապես արմատախիլ անել չի հաջողվի, բայց մենք մտադիր ենք գոնե նվազեցնել դրա մակարդակը>, - ընդգծել է նա ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ վերջերս ԶԼՄ-ներում ապատեղեկատվության հետ կապված խնդրի մասին զրուցել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: <Ես առաջարկել եմ շրջանառության մեջ դնել օրենք, որը կկարգավորի ոլորտը ։ Այն կքննարկվի Ազգային ժողովում։ Մենք կարծում ենք, որ ֆեյք նորությունների խնդիրը կարելի է լուծել միայն օրենսդրական ճանապարհով>, - ընդգծել է Աղաջանյանը։ Վերջինս նաև նշել է Infochek․am կենտրոնի կարևորությունը։ Այս կենտրոնը զբաղվում է տեղեկատվության հավաստիության ստուգմամբ: <Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները պետք է տեղեկանան այդ կենտրոնի գործունեության մասին։ Կարևոր է, որ նրանք հասկանան, որ նման կառույց Հայաստանում գործում է, և տարբեր վիճելի իրավիճակներում կարելի է օգտվել դրանից>,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։