Արմինֆո. Ոստիկանության բարեփոխումներն անհրաժեշտ են․ դրանք կօգնեն նվազեցնել Հայաստանում հանցավորության մակարդակը ։ Այս մասին հունիսի 12 - ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նա նշել է, որ մարզերում ոստիկաններին նախատեսվում է պլանշետներ տրամադրել, ինչը հնարավորություն կտա հասանելիություն ունենալ տարբեր բազաների եւ էլեկտրոնային կազմել արձանագրությունները։ <Այս ծրագիրը հաստատվել է դեռևս 2017 թվականին։ Բայց, ցավոք, դրա իրականացումը ձգձգվել է՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով>, - ընդգծել է Աղաջանյանը ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ այդ ծրագրերը պետք է իրականացվեն այլ բարեփոխումների հետ միասին ։ <Սակայն, մի շարք բարեփոխումներ շատ երկար սպասել չեն կարող, դրանք պետք է ավելի արագ իրականացնել ։ Առավել ևս, որ այդ բարեփոխումը կօգնի կտրուկ նվազեցնել երկրում հանցավորության մակարդակը։ Մենք չենք կարող սպասել մինչև 2021 թվականը>,- ընդգծել է Աղաջանյանը։
Նշենք, որ <Ոստիկանության մասին> և <Ոստիկանական ծառայության մասին> ՀՀ օրենքներում փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է ստեղծել պարեկային ծառայություն, որը կտարբերվի Ճանապարհային ոստիկանությունից և պարեկապահակային ծառայությունից: Պարեկային ծառայության առաջնահերթ խնդիրը լինելու է հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը և դրանց բացահայտմանը նպաստելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի կազմումը:
Ծառայությունը ձևավորելիս կանցկացվի բաց մրցույթ։ Մինչեւ համապատասխան պաշտոնին նշանակվելը բոլոր թեկնածուները պետք է անցնեն 5-ամսյա հատուկ կրթական ծրագիր: Պարեկային ծառայությունը սկզբում կգործարկվի Երեւանում, ինչպես սպասվում է, դա տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում: Մեկ տարի անց՝ 2022 թվականի առաջին եռամսյակում, այն պետք է ներդրվի նաեւ երկրի մարզերում։