Արմինֆո.Սիլլոգիզմ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ երկրում կորոնավիրուսին առնչվող իրավիճակի վերաբերյալ:
"Պարզագույն սիլլոգիզմ.
a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի", - ըստ Ilur.am-ի՝ գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նշենք, որ հունիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 596 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է եւս 45 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք, ապպաքինվել է 3513 մարդ, մահացել է 183-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը 33-82 տարեկան 7 մարդու կյանք է խլել, նրանց բոլորի մոտ եղել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան մեկ դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 69-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 65161 թեստ։