Արմինֆո. Ռուսաստանը հանդես է գալիս բանակցությունների միջոցով այդ ձգձգված ճգնաժամի քաղաքական կարգավորման օգտին։ Այս մասին հունիսի 4-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման Մոսկվայի ջանքերին եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
<Կանենք ամեն հնարավորը՝ որպես հարևան երկիր, որպես երկիր, որին բարեկամության, համագործակցության և փոխգործակցության երկարատև պատմություն է միավորում այդ ինքնիշխան երկրների հետ, որպեսզի ունենանք մեր կառուցողական ներդրում ոչ միայն որպես պետություն, այլև՝ որպես համապատասխան խմբի աշխատանքներին ներգրավված միջնորդ: Թեև էական առաջընթաց չկա, կարող եմ հաստատել, որ լավատեսությունը պահպանվում է>-եզրափակել է Զախարովան։