Արմինֆո.Կորոնավիրուսի դեպքերի աճը կապված է նաև լաբորատոր հնարավորությունների ընդլայնման հետ։ Այդ մասին մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
"Վերջին օրերին արձանագրվում է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի ավելացում, ինչը, համաճարակաբանական վերլուծության համաձայն, կապված է մասնավորապես. լաբորատոր հնարավորությունների ընդլայնման հետ, այդ թվում՝ տարածաշրջանային կտրվածքով", - նշել է նա: Փորձագետի խոսքով՝ տեղ են գտել դեպքեր աշխարհագրական լայն ընդգրկմամբ, իսկ կորոնավիրուսի տարածման օջախների թվում արձանագրվել են, օրինակ, ընտանիքներ եւ առանձին տնտեսվարող սուբյեկտներ: "Ցավոք, որոշ դեպքեր դարձել են մեր կողմից կոնկրետ համայնքներում իրականացված միջոցառումների արդյունքը, երբ մի միջոցառում հետագայում ձնագնդի պես էր աճում 'գրավելով այլ համայնքներ եւ ձեւավորելով նոր օջախներ", - հաղորդել է Թորոսյանը:
Փորձագետն ընդգծել է, որ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերում եւ համայնքներում, սակայն, այս պարագայում կարևոր է նաև յուրաքանչյուր քաղաքացու անձնական պատասխանատվությունը, ինչի կապակցությամբ նա կոչ է արել հետեւել պարետատան և Առողջապահության նախարարության սահմանած կանոններին: Խոսքը վերաբերում է սոցիալական հեռավորության պահպանմանը, դիմակների կրմանը, հաճախակի ձեռքի լվացմանը եւ տարածքների ախտահանմանը: Բացի այդ, Թորոսյանը խորհուրդ է տալիս տագնապալի ախտանիշների դեպքում չայցելել աշխատավայր: Վտանգ կարող է ներկայացնել մասնակցությունը զանգվածային միջոցառումներին, որոնցից մի քանիսը նախկինում արդեն դարձել են COVID-19-ի տարածման օջախ։
Վերջին տվյալներով, Հայաստանում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսի 7113 դեպք, 3145 հիվանդ ապաքինվել է, 87-ը մահացել է: