Արմինֆո.Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարկման 15 դեպք կա, որոնցից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Այդ մասին հաղորդել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ախտանշանների բացակայյության առնչությամբ նրանք չեն հոսպիտալացվել, այլ միայն մեկուսացվել են մանկատանը. Ընդհանուր առմամբ, մանկատան աշխատակիցների եւ սաների շրջանում անցկացվել է կորոնավիրուսի 64 թեստավորում, որոնցից ընդամենը 15-ն են դրական արդյունք տվել:
Վերջին տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7113 դեպք, ապաքինվել է 3145 մարդ, մահացել է 87 մարդ, փաստացի բուժում է ստանում 3842 հիվանդ։